Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 10-11.2012

Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել

Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել, երաժշտությամբ և սպորտով զբաղվել, կարդալ, երազել, նույնիսկ ծուլանալ և անգործության մատնվել:

 

Իսկ եթե այդ օրն ինչ-որ բան չէինք հասցրել, ապա շատ հանգիստ հաջորդ օրն էինք ավարտում:

 

Մանկական տարիներին օրերը դրական առումով շատ երկար էին: Իսկ հիմա դրանք սլանում են սարսափելի արագությամբ, իրենց հետ անվերադարձ տանելով մեր կյանքը, փոխարենը թողնելով խնդիրներ, հոգնածություն, տկարություններ, անբավարարվածության զգացում:

 

Մենք շատ հիանալի պլաններ ունենք, իսկ դրանք չեն իրականանում ժամանակի քրոնիկական անբավարարության և հոգնածության պատճառով: Ո±րն է խնդիրը: Ինչո՞ւ չենք հասցնում ապրել:

 

Շատ պատճառներ կան, բայց գլխավորն այն է, որ մանկական տարիներին մենք չէինք մտածում, թե որն է կարևոր, որը` ոչ: Եվ դրա հետևանքով, հաճախ բնազդաբար, նույն ինտենսիվությամբ ապրում էինք այն ամենով, ինչ կյանքը մեզ մատուցում էր: Իսկ ի՞նչ է տեղի ունենում հիմա:

 

Այժմ մենք ապրում ենք միայն այն բանով, ինչը կարևոր ենք համարում` աշխատանք, ուսում, դրամ վաստակել, անթիվ-անհամար կենցաղային խնդիրներ և այլն: Մենք ապրում ենք խնդիրներով և դրանց լուծումներով: 

 

Իհարկե, խնդիրները հարկ է հարթել: Բայց ինչո՞ւ ենք մենք անընդհատ խնդիրների մեջ: Ինչո՞ւ են խնդիրները «խժռում» մեր կյանքի մեծ մասը: Ինչո՞ւ է կյանքը մշտական պայքար դարձել: Ո՞ւմ համար է երջանկությունը, հանգիստն ու անխռով վիճակը:

 

Մենք կարող ենք դա արդարացնել հանգամանքներով, անհաջողությամբ, ընտանեկան անհարթություններով, հասարակության կառուցվածքով և այլն, բայց, իրականում, պատճառը հենց մեր մեջ է: Այն առաջնային հարցերի մեջ, որոնք մենք ենք մեզ համար ընտրում: Մենք միշտ զբաղվում ենք միայն այն հարցերով, որոնք կարևոր ենք համարում, ընդ որում, այդպես ենք կարծում ենթագիտակցաբար, ինքներս էլ դա չնկատելով: Օրինակ, բոլորս էլ կարծում ենք, որ շատ կարևոր է երեխաների հետ շփվելուն ժամանակ հատկացնելը: Սակայն, եթե երեկոյան մի քանի գործ ունենք անելու, ո՞րն ենք գերադասելու, երեխայի հետ զրուցել, թե ավարտին հասցնել գործերը:

 

 

Այժմ մանրամասներին չենք անդրադառնում, թե որն է կարևոր` գործը, թե՞ երեխան: Հարկ է պարզապես ուշադրության առնել այն փաստը, որ, գործնականում, հարկ եղած ուշադրությամբ երբեք չենք անում այն ամենը, ինչ կարևոր ենք համարում, դրան հատկացնելով այնքան ժամանակ, որքան որ պետք է: Մենք միշտ էլ ինչ-որ բան ընտրում ենք, ինչ-որ բան անտեսում: Ինչու է կարևոր գիտակցել այդ փաստը:

 

Որովհետև այն ուղղակիորեն վերաբերում է մեր թեմային: 

 

Հին ժամանակների իմաստունները կարծում էին, որ կյանքն անիվի ձև ունի, որը հենց այդպես էլ անվանվում է. ՙԿյանքի անիվ՚: Ի±նչ է դա:

Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարդու կյանքում գոյություն ունի ութ հիմնական ոլորտ, որոնք կազմում են նրա կյանքի անիվը: Եթե մենք կյանքը պատկերացնում ենք անիվի ձևով, այսինքն շրջանի և այն բաժանում ենք ութ հավասար մասի, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է կյանքի այս կամ այն ոլորտը, ապա կստանանք հետևյալ պատկերը.

 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ անիվ:

 

Անիվը շարժման համար ամենահարմար ձևն է: Որպեսզի կյանքի ընթացքը լինի սահուն և անընդհատ, այն պետք է պտտվի անիվի պես: Եվ, որովհետև, կյանքի կարևոր ոլորտների տեղաբաշխումն այնպիսին է, որ հնարավոր չէ որոշել, թե դրանցից որն է կարևոր. այսօր վերևում մեկն է, վաղը մյուսը կլինի: Կյանքի ոլորտներն անընդհատ փոխարինում են միմյանց, բայց յուրաքանչյուրն ունի լիովին նույնանման ցիկլ: 

 

Ինչո՞ւ կյանքի բոլոր ոլորտները պետք է հավասար լինեն:

 

Կյանքի ոլորտները մեր անիվի ճաղերն են: Պատկերացրեք տարբեր ճաղերով անիվն ինչպիսին կլինի: Փորձեք նկարել նման անիվ և գնահատել կյանքի յուրաքանչյուր ոլորտը 10 միավորանոց համակարգով: Ճաղերով բաժանված ամեն մի հատվածը ներկեք և ուսումնասիրեք, փորձելով հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր ձեր կյանքի անիվը:  

 

Բավական է նայել արդյունքին, անմիջապես հասկանալու համար, թե ինչու կյանքն առաջ գնում քաշքշոցներով, ինչու չկա ցանկալի ներդաշնակությունը: Պատահում է, որ անիվն այնքան տարբեր ճաղեր է ունենում, որ սահուն գլորվել ոչ մի կերպ չի հաջողվում: Փորձեք գտնել կյանքի ոլորտների ընդհանուր անվանումը և կտեսնեք, թե որքան ամուր են դրանք միմյանց հետ փոխկապված: 

 

Յուրաքանչյուրն էլ կարող է պարզել, թե իր կյանքի ոլորտները որոնք են, բայց ամեն մեկն էլ բախվում է նույն խնդրին, որ հնարավոր չէ մեկը մյուսից առաձնացնել: Վատ արտաքին տեսքն ազդում է տրամադրության և փոխհարաբերությունների վրա, ըստ մասնագիտության աշխատելու հնարավորության բացակայությունը ճնշում է ստեղծագործական միտքը, վատ առողջությունը հնարավորություն չի տալիս լավ աշխատանք գտնել, եկամուտների բացակայությունը հնարավորություն չի տալիս ճանապարհորդել, ուրախանալ, կյանքի վատ պայմաններն ազդում են տրամադրության, տպավորությունների, առողջության վրա: Հնարավոր չէ մեկն անտեսել այնպես, որ այն անմիջապես չազդի մյուսի վրա: Հենց այդպես էլ կյանքում սկսվում են վերելքներն ու վայրէջքները. աշխատանքային հաջողությունները մեզ միայնակությունից չեն փրկում, ստեղծագործելը սիրո բացակայությանը չի փոխարինում, դրամը չի կարող վերադարձնել կորցրած առողջությունը, իսկ առանց ընկերների էլ հնարավոր չէ ապրել: Հնարավոր չէ կյանքին խաբել, մոլորեցնել: Այն իր բաժինն է պահանջում: Կյանքը պահանջում է, որ մենք իրեն ընդունենք ամբողջությամբ և նրա յուրաքանչյուր ոլորտին միանման ուշադրություն դարձնենք: Իսկ դա կատարել հնարավոր չի լինի, եթե մենք մեկը մյուսից փորձենք գերադասել: Եթե մենք անտեսենք մեր կյանքի ոլորտներից մեկը, ոչ միայն մեր, այլև մեր մտերիմների կյանքը կզրկենք ներդաշնակությունից:

 

Ինչպես սովորել լիարժեք ապրել, կյանքի բոլոր ոլորտներին անհրաժեշտ ուշադրությունը դարձնելով

 

Առաջինը, հարկավոր է գիտակցել, ընդունել սեփական կյանքի ձախողումները: Նկարեք ձեր սեփական անիվը, լցրեք այն ձեր իրականության գործոններով և ընթացքը գնահատեք, ինչպես արդեն նշեցինք, 10 միավորանոց համակարգով: 

 

Երկրորդը, ձեր  կյանքի որևէ ոլորտի ձախողումը նկատելով, մի շտապեք այն ուղղել մյուս ոլորտների հաշվին: Արդյունքը նույնը կլինի: Կյանքի բոլոր ոլորտները պետք է ներդաշնակ զարգանան: Դա պետք է հենց ձեզ համար: Եթե դուք դա գիտակցել եք, ուրեմն դրել եք հիանալի փոփոխությունների սկիզբը: Դա կարող եք ստուգել շատ հասարակ փորձ կատարելով: Փորձեք շաբաթվա ընթացքում, ամեն երեկո, հաջորդ օրվա համար ոչ մեծ պլան կազմել 8 կետից բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է ձեր կյանքի ութ ոլորտներից մեկին: Եթե խստորեն հետևեք այդ պլանին, ապա մեկ շաբաթ հետո արդեն կնկատեք, որ անհուսալի խնդիրներն սկսել են մեռյալ կետից շարժվել: Այստեղ ոչ մի կախարդանք չկա: Այդպիսին է կյանքի օրենքը: Կյանքը մշտապես ձգտում է ներդաշնակության և կարգուկանոնի: Եթե դուք իշխում եք դրա ընթացքին, ապա այդ ամենն ինքն իրեն կլինի, իսկ եթե հակադրվում եք, ապա կյանքը ձեզ այնպիսի հարված կհասցնի, որ կդժվարանաք ուշքի գալ: 

 

Ինչո՞ւ է կարևոր, որ ձեր պլանում պարտադիր առկա լինի կյանքի ութ ոլորտը:

 

Որովհետև մարդուն հատուկ է սուբյեկտիվությունը, հատկապես ինքն իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ: Կոնկրետ ժամանակահատվածում մենք ենթարկվում ենք պահի ազդեցությանը և կենտրոնանում ենք մեկ խնդրի վրա, իսկ մյուսներն արդեն, այդ պահին, էական չեն թվում: Եթե այդ ժամանակահատվածը ձգձգվում է, այդ ՙ ոչ էականը՚ ընդհանրապես է դուրս մնում մեր տեսադաշտից և, որպես հետևանք, դրա համար այլևս ոչ մի կերպ  հնարավոր չի լինում ժամանակ գտնել: Դրանից խուսափելու համար, հատկապես այն ժամանակահատվածում, երբ կյանքի ներդաշնակությունը խախտվել է, չի կարելի հույս դնել սեփական խեղաթյուրված դատողությունների վրա: Այդ հանգամանքը վստահեք օբյեկտիվ պլանին, որը ներառում է բոլոր անհրաժեշտ ութ ոլորտներից ութ կետ: Երբեմն, նման պլան կազմելիս մարդը դժվարությունների է հանդիպում, օրինակ, ես արդեն բավական տարիքով եմ, ոչ ընկեր ունեմ, ոչ էլ բարեկամ, էլ ինչ սիրո մասին կարող է խոսք լինել: Կամ էլ` ես արդեն թոշակառու եմ, էլ ի±նչ կարիերա: Կամ` ինձ մոտ այնպիսի խառնաշփոթ է, ինչ զբոսանքի կամ սպորտի մասին է խոսքը: Ամեն ինչ հանդեպ հարկ է անհատական մոտեցում ունենալ: Կյանքի ընթացքում առաջնային հարցերը կարող են փոփոխվել: Ուսանողին հարկ է ավելի երկար ժամանակ հատկացնել ուսմանը, տարեց, միայնակ մարդը կարծում է, որ սերն արդեն իր համար չէ, մինչև ականջները գործի մեջ խրված բիզնեսմենը կարծում է, որ ինքը հանգստանալու ժամանակ չունի:

 

Սակայն այդ ամենը այդպես չէ: Ցանկացած ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ ոլորտները պետք է առկա լինեն մարդու կյանքում: Դուք միայնակ եք և ոչ-ոք չունե±ք: Վերցրեք որևէ կենդանի ու պահեք, սիրեք նրան: Հարցն այն չէ, թե ում եք սիրում, այլ այն, որ սերը պետք է պարտադիր լինի ձեր կյանքում, առաջին հերթին, այն անհրաժեշտ է հենց ձեզ, ոչ թե մեկ ուրիշին: Ձեր երեխաները մեծացել են, ամեն մեկը գնացել է իր ճանապարհով, դուք չեք աշխատում, հարևանների, այլ մարդկանց հետ չեք շփվում:  Հանեք հին լուսանկարները, երբ բոլորդ միասին էիք, նայեք դրանք, սուզվեք հիշողությունների գիրկը և ձեզ նորից շրջապատված կզգաք:

 

Դուք այնքան զբաղված եք, որ արձակուրդ գնալու համար ժամանակ չունե±ք: Սկսեք շիվասանու կատարել և ուժերի հորդում կզգաք, կարծես հանգստայն օր անցկացրած լինեք: 

 

Իհարկե, այս հարցերն ինքնին այնքան էլ դյուրին չեն և դրանցից ամեն մեկը մանրամասն վերլուծություն է պահանջում: 

 

Սակայն առաջին «վթարային» փուլում անհրաժեշտ է պարզապես անդրադառնալ ամեն մի ոլորտին, տվյալ փուլում ձեզ համար հասանելի ամեն մի մեթոդով:

 

Եվ այսպես, մի փոքրիկ քայլ կատարեք ձեր կյանքը ներդաշնակ դարձնելուն  ընդառաջ, իսկ հետո էլ կսովորեք թե ինչպես այդ քայլերն առավել վստահ ու շրջադարձային կատարել:       

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզերն ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող
Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

Ընտանեկան բժշկությունն ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

Կարևորվել է աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

Ծրագրերը կընդլայնվեն

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և  կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային,  ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...

Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...

Միջատների խայթոցի դեմ
Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Առաջին նախաբժշկական օգնություն
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Տարիներ շարունակ տառապում եմ պիելոնեֆրիտով: Բժշկի նշանակումները կատարում եմ, սակայն կցանկանայի օգտվել նաև ժողովրդական միջոցներից: 

Տ.Ավանեսյան, ք.Գյումրի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Միզային համակարգ Կանխարգելում և բուժում տանը
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար

Հնարավոր է, որ շուտով դիաբետով հիվանդներին այլևս անհրաժեշտ չի լինի ինսուլին ներարկել, քանի որ օրգանիզմն արդեն կկարողանա  էնդոկրին համակարգի այդ կարևորագույն բջիջներն ինքն արտադրել...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ինչի մասին են վկայում այտուցները
Ինչի մասին են վկայում այտուցները

Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...

Թերապիա
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ